Փոխոստիկանապետ. Ինքնամեկուսացման պայմանները խախտած 1889 քաղաքացի ենթարկվել է վարչական պատասխանատվության
Մինչև մարտի 28-ը ՀՀ-ում ինքամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ ավտոմեքենաներում սահմանված քանակից ավելի անձանց տեղափոխելու պարագայում 1843 դեպքով ուղևորներն իջեցվել են տրանսպորտային միջոցներից։ 48 դեպքով ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները ենթարկվել են վարչական տույժերի՝ ավելի ուղևոր տեղափոխելու համար։ Լրագրողների հետ հանդիպմանը տվյալները ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։
Հարցին՝ պարետի որոշումից հետո որքա՞ն գումարի տուգանք է կամզվել արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար, փոխոստիկանապետն ասաց, որ 1889 քաղաքացու նկատմամբ կիրառվել է վարչական տույժ ինքնամեկուսացման կանոնները խախտելու կամ իր հետ անձնագիր չունենալու կամ լրացված թերթիկ չունենալու համար։ Գումարի չափ սահմանված է օրենքով. «Եթե չեմ սխալվում այս պահի դրությամբ 100 հազար դրամ»։
Այս պահի դրությամբ ունե՞ք վիճակագրություն, թե քանի հարյուր հազար դրամի տուգանք է կազմվել, փոխոստիկանապետն ասաց. «Մենք միայն թվային ունենք, թե քանի արձանագրություն է կազմվել ըստ անձանց՝ 1889»։
Դրանիցի քանի՞սն է տուգանքով, դեռ չկա՞ն տվյալներ հարցին՝ նա ասաց. «Այո»։
Հարցին՝ արդյո՞ք ձևաթղթի հավելվածը սմարթֆոնի համար, որը ստեղծել է հայկական IT ըներություններից մեկը, հավասարազոր է ձևաթղթին ու կարո՞ղ է կիրառվել դրա փոխարեն, թե այո, ոստիկանները տեղեկացվա՞ծ են դրա մասին, նա պատասխանեց. «Այո, այո, այո»։
Պատասխանելով հարցին, թե Երևանի ծայրամասերից ահազանգում են, որ իրենց բնակավայրերում փողոցներում, խանութներում կուտակումներ կան, նաև ոստիկաններն են խմբերով հավաքվում, Հ.Մհրյանն ասաց. «Չեմ բացառում, որ քաղաքի ծայրամասերում հնարավոր է որոշակի կուտակումներում, բայց պետք է ըմռնումով մոտենանք, որ ոստիկանության թվաքանակն անսահմանափակ չէ, ոստիկանությունն իր ծառայություններն իրակացում է նշված երթուղիներով հաջորդաբար, հնարավորություն դեպքում փորձում ենք պրոցեսն ավելի կառավարելի պահել»։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանվածից շատ ուղևորներ փոխադրելու համար տուգանվել են հասարակական տրանսպորտի ավելի քան երեք տասնյակ վարորդներ
- Թեթև մարդատար ավտոմեքենաներով երեխաների փոխադրման քանակի սահմանափակում չի նախատեսվում
- Սահմանափակումները խախտելու փաստերով 286 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն
- Ոստիկանություն. Սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն
- Տաքսիներում նույնպես երկու անձից ավելի չպետք է լինի