
Հնդկաստանում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 149-ով. Ria.ru
Հնդկաստանի առողջության և ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալների համաձայն, երկրում մեկ օրում կորոնավիրուսով հիվանդների թիվը աճել է 149-ով, փոխանցում է ria.ru-ն։
Ուրբաթ օրը Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հաղորդել է 724 դեպքի մասին:
Տեղական ժամանակով 9.30-ին ստացված տվյալների համաձայն, մարտի 28-ին Հնդկաստանում գրանցվել է 873 կորոնավիրուսային դեպք, այդ թվում՝ 47 օտարերկրացիներ: 79 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից:
Երկրի կենտրոնում գտնվող Մահարաշտրա նահանգում գրանցվել է դեպքերի ամենամեծ թիվը. վարակված 177 հնդիկ և 3 օտարերկրացիներ կան։ Կերալա նահանգում էլ գրանցվել է հիվանդացության 165 դեպք, որից 8-ը՝ օտարերկրացիների շրջանում:
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանը հայտնում է 3 առանձին վայրերում թռչնագրիպի դեպքերի մասին
- Հնդկաստանում կորոնավիրուսից մահացության երրորդ դեպքն է գրանցվել
- Հնդկաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 56-ի
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին