Իրանը մեկնաբանել է պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ ՄԱԿ-ին ուղղված կոչը
Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մուսավին աննախադեպ և կարևոր քայլ է անվանել Ռուսաստանի Դաշնության և յոթ այլ երկրների կոչը՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշին, ըստ որի՝ առաջարկվում է վերացնել պատժամիջոցները, որոնք կանխում են կորոնավիրուսի դեմ պայքարը, փոխանցում է ria.ru-ն։
Ավելի վաղ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի մշտական առաքելությունները նամակ էին հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշին պահանջելով միակողմանի պատժամիջոցների լիակատար և անհապաղ վերացում, ինչը թույլ կտա երկրներին պայքարել կորոնավիրուսի դեմ։
Նա նաև շեշտել է այդ քայլի անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ երկրները կստեղծեն դաշինք, որը կձեռնարկի անհրաժեշտ միջոցները և կհակադրվի ամերիկյան «կողոպուտին»։