Մարկոս Պիզելլի. Ծունկս արդեն ավելի լավ է
«Այժմ լավ եմ զգում, վերջերս եմ վերադարձել ԱՄՆ-ից և ներկայումս ընտանիքիս հետ մեկուսացման մեջ եմ Բրազիլիայում: Ծունկս արդեն ավելի լավ է, տհաճ զգացողություններն ավելի քիչ են»,-ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Հայաստանի Ազգային հավաքականի ֆուտբոլիստներից Մարկոս Պիզելլին։
Հունվարին վնասվածք ստանալուց և հավաքականում կարիերան ավարտելու որոշման մասին հայտարարելուց հետո Մարկոս Պիզելլին առաջին անգամ զրուցել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ, պատմել իր ներկայիս վիճակի և պլանների մասին.
Նա ասել է, որ անհատական մարզումներ է անցկացնում, բայց չի փորձում ֆուտբոլ խաղալ. «Հիմա դրա ժամանակը չէ, բոլորի գերխնդիրը պետք է լինի իրենց ընտանիքների մասին հոգ տանելը»:
«Շատ եմ կարոտում Հայաստանը և, հատկապես, հավաքականում իմ խաղընկերներին, ողջ անձնակազմը, ֆեդերացիայի աշխատակիցներին: Ես հետևում եմ բոլոր նորություններին, շատ ուրախ եմ, որ նոր գլխավոր մարզիչ ունենք, որը շատ փորձառու մասնագետ է: Ինձ թվում է՝ նրա հետ լուրջ արդյունքներ կգրանցենք: Հիմա, երբ այլևս չեմ խաղում, մեր հավաքականի ամենամեծ երկրպագուն եմ: Անկախ այն հանգամանքից, թե ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն երբ կթույլատրեն ընկերական խաղեր անցկացնել և դրանք կլինեն Հայաստանում, թե ոչ, կփորձեմ ամռանը գալ Հայաստան և հանդիպել բոլոր ընկերներիս»,- ասել է Մարկոս Պիզելլին:
Հարակից հրապարակումներ`
- Մարկոս Պիզզելլին դադարեցնում է ֆուտբոլային կարիերան
- Մարկոս Պիզելլի. Յուրա, դու ես մեղավոր
- Հպարտ եմ, որ վնասվածքս ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականին օգնելիս. Պիզելի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները