Փաշինյան. Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բավականին լարված է
«Ռուսաստանի կառավարությունը սահմանների նոր սահմանափակումներ մտցնելու որոշում է կայացրել, սակայն այն որևէ կերպ չի ազդի հայաստանյան բեռների վրա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, ՌԴ կառավարության այդ որոշումը որոշակի անհանգստություն էր առաջացրել ՀՀ բիզնես շրջանակներում, շատերը կարծում են, որ այն ազդեցություն կունենա Հայաստանի, ՌԴ-ի բեռնափոխադրումների վրա։
«Նման անհանգստությունները տեղին չեն։ Այս փաստը հաստատվեց նաև քիչ առաջ Ռուսաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Ինչպես բեռները Հայաստանից տեղափովում էին Ռուսաստան, Ռուսաստանից՝ Հայաստան, նույն ռեժիմն այդ որոշումից հետո շարունակվելու է»,- ասաց վարչապետը։
Ն. Փաշինյանը նշեց, որ վերջին օրերին որոշակի խնդիրներ կային Լարսի հետ կապված. «Երկար ժամանակ ձյուն էր, այնուհետև բացվեց, ինչից հետո բեռնատարների մեծ կուտակումներ կան։ Վերջին օրերին աշխատում ենք Ռուսաստանի, Վրաստանի մեր գործընկերների հետ բեռնատարների երթեկությունը համակարգելու ու բնականոն վիճակի բերելու համար։ Մեր այդ թեմայով խոսակցությունները բավականին արդյունավետ են։
Համոզված եմ՝ առաջիկա օրերին, ինտենսիվ աշխատանքի արդյունքում մենք խնդիրը կկարողանանք հարթել»։
ՀՀ կառավարության ղեկավարն ասաց, որ սննդի ներկրումն իրականացվում է բնականոն ռեժիմով։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում բավականին լարված է, հիվանդների աճ է գրանցվում, այսօր էլ մոտ 35 նոր ախտորոշում է եղել։
«Բայց, ընդհանուր առմամբ, դեռևս իրավիճակը համարվում է կառավարելի, պետք է կարողանանք այս մեկ շաբաթը հնարավորինս խիստ պահպանել պարետատան սահմանած սահմանափակումները, որպեսզի մաքսիմալ կառավարելի պահենք կորոնավիրոսի տարածումը և, իհարկե, մեր առողջապահական համակարգը անհաղթահարելի, անտանելի ծանրաբեռնվածության չենթարկենք։ Իհարկե, սա որոշակի տնտեսական վնասներ է բերում, բայց տնտեսական վնասները կաշխատենք վերականգնել, վերականգնելի են, կարևոր է ամեն ինչ անենք մեր ավագ սերնդի, հայրենակիցների կյանքը պահպանելու համար»,- ասաց վարչապետ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ մարտի 28-ի, ժամը 10:00-ի դրությամբ հաստատված էր կորոնավիրուսային հիվանդության 372 դեպք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 2-ինը՝ ծանր
- Կորոնավիրուսի տևողությունն արտաքին մակերեսների վրա
- 28.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 372 հաստատված դեպք կա
- Արսեն Թորոսյանը հաստատեց՝ կորոնավիրուսով վարակված երկու ամսական երեխա կա
- ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել
- Նունե Ներսիսյան. Հիշո՞ւմ եք, երբ ամիսներ առաջ Արսեն Թորոսյանի թեթև ձեռքով փակվեց հակատուբերկուլյոզային դիսպանսերը
- Արսեն Թորոսյան. Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին