Շրի Լանկայում ավելի քան հինգ հազար մարդ խախտել է պարետային ժամը. ria.ru
Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է 5185 մարդու՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված պարտադրվող պարետային ժամի խախտման համար, փոխանցում է ria.ru-ն
Քաղաքացիները ձերբակալվել են սկսած մարտի 20-ից, երբ երկրում հաստատվեց պարետային ժամ։ Միայն ուրբաթ օրը՝ մարտի 27-ին, ոստիկանությունը ձերբակալել է 1,167 մարդու և առգրավել 260 մեքենա: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ կղզու բնակիչներից առգրավվել է 1293 մեքենա, որոնք չեն հանձնվելու տերերին սահմանափակումների տևողության ամբողջ ընթացքում:
Ձերբակալվածների թվում կան մարդիկ, որոնք եղել են մայրաքաղաք Կոլոմբոյից 200 կմ հյուսիս գտնվող Գորովպատան քաղաքի մզկիթում։ Ոստիկանները, որոնք մզկիթ են եկել բժիշկների հետ միասին, ձերբակալել են 18 մարդու, մի քանի տասնյակ մարդ փախել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան