Ուզբեկստանում գրանցվել է կորոնավիրուսից երկրորդ մահը. Ria.ru
Ուզբեկստանում գրանցվել է կորոնավիրուսային մահացությաներկու դեպք, փոխանցում է ria.ru- ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ երկրում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցել է մարտի 15-ին, Ֆրանսիայից վերադարձած մի կնոջ մոտ։ Մարտի 27-ին գրանցված հիվանդների թիվը հասել է 88-ի, մեկ հիվանդ մահացել է: Մարտի 28-ի տվյալներով, հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 104-ի։
Ըստ գործակալության՝ հիվանդացության երկու դեպք է հայտնաբերվել այն անձանց մոտ, ովքեր մարտի 26-ին Մոսկվա - Տաշքենդ չարտերային թռիչքով վերադարձել են հայրենիք և կարանտինացվել: Եվս յոթ վարակված ժամանել է Ստամբուլից։
Հավելենք, որ Ուզբեկստանի իշխանությունները մարտի 16-ից ապրիլի 30-ը դադարեցրել են տրանսպորտային կապերը այլ երկրների հետ`կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները