Ուհանում վերսկսվել են մետրոյի աշխատանքները. gazeta.ru
Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն չինական Ուհան քաղաքում վերսկսվել են մետրոյի աշխատանքները, փոխանցում է gazeta.ru-ն։
Ավելի վաղ, կորոնավիրուսի համաճարակի ֆոնին, մետրոյի աշխատանքները երկու ամսով դադարեցվել էին: Դրան զուգահեռ ժամանակավորապես դադարեցվել էր նաև հասարակական տրանսպորտի աշխատանքը։
Նշվում է, որ այս պահին գործում է մետրոյի 184 կայան: Մետրոյում տեղադրված վահանակներով քաղաքացիներին ներկայացվում են սոցիալական գովազդներ՝ կորոնավիրուսի ախտանիշների մասին։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվում է պաշտոնական անուն ՝ COVID-2019:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը սահմանափակում է այլ երկրների հետ օդային երթուղիների քանակը
- G-7-ին չի հաջողվել համաձայնեցնել հայտարարություն, քանի որ ԱՄՆ-ը պնդել է կորոնավիրուսի բռնկումն անվանել «Ուհան վիրուս»
- Կորոնավիրուս. Իսպանիան ևս գերազանցեց Չինաստանին` COVID-19-ի մահվան ընդհանուր թվով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին