Ֆինլանդիայում կորոնավիրուսի ֆոնին կփակվեն ռեստորաններն ու բարերը. «ՏԱՍՍ»
Ֆինլանդիայի պառլամենտը հավանություն է տվել երկրի կառավարության առաջարկությանը` կորոնավիրուսի ֆոնին փակել երկրում ռեստորանները, սրճարաններն ու բարերը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ Կառավարության առաջարկի՝ այս բոլոր հաստատությունները կփակվեն մինչև մայիսի վերջ: Այս միջոցներն ուժի մեջ մտնելուց առաջ կառավարությունը պետք է խորհրդարանին ներկայացնի բացատրություն, թե որ տարածաշրջանների վրա որոշումը կազդի:
Վարչապետ Սաննա Մարինի խոսքով, երկուշաբթի օրը որոշումը կստորագրվի երկրի նախագահի կողմից, որից հետո ռեստորանները փակելու միջոցառումները ուժի մեջ կմտնեն։
Երեկ հայտարարվել էր, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 1025 դեպք, որից հետո թիվն աճել է ևս 67-ով։