ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջը կհուղարկավորեն փակ դագաղով՝ ըստ համաճարակաբանական ցուցումների. Tert.am
Մարտի 26-ին Հայաստանում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջ հուղարկավորությունը կատարվելու է համաճարակաբանական ցուցումներին համապատասխան: Այս մասին գրում է Tert.am-ը՝ մեջբերելով ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանի խոսքը։
Վերջիս նշել է, որ հուղարկավարությունը պետք է լինի փակ դագաղով, պետք է պահպանվեն արտակարգ դրության սահմանված կանոնները, ինչպես օրինակ՝ հուղարկավորմանը պետք է շատ մարդ չլինի:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում կորոնավիրուսից 72-ամյա կին է մահացել: Նա ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում:
Հարակից հրապարակումներ`
- 27.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 329 հաստատված դեպք կա
- 26.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 290 հաստատված դեպք կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան