Ուկրաինայի ռադայի պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով. Gazeta.ru
Ուկրաինայի բարձր ռադայի անկուսակցական պատգամավոր Աննա Սկորոխոդը վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է gazeta.ru-ն։ Այս մասին պատգամավորը հայտնել է «Տելեգրամի» իր էջում։
Նա վերջերս իր հետ կապ ունեցող բոլոր մարդկանց հորդորել է 14 օրով ինքնամեկուսանալ:
Վերջին տվյալների համաձայն, Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդների թիվը 311 է, մահացել է 8 և վերականգնվել՝ 5 հիվանդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսային համաճարակային բռնկման մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների ՝ աշխարհում արդեն վարակված է ավելի քան 512 հազար մարդ, մահացել է ավելի քան 23 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Չարտերային թռիչքով Ուկրաինայից Հայաստան է ժամանել ավելի քան 60 մարդ
- Կորոնավիրուս. Ուկրաինան հետաձգում է զորակոչը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան