ԱՆ. Մահացել է երկու մարդ, որոնց մոտ հաստատված էր կորոնավիրուս
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անցած գիշեր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.
«Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։
Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց...
Ցավակցում եմ նրանց հարազատներին»։
Ավելի վաղ ԱՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։
Հիվանդանոցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։
Գումարային առողջացածների թիվը դարձել է 30։
Կորոնավիրուսի հաստատված դեպք ունեցող երեք մարդը է մահացել։ Առաջին մահը գրանցվել էր մարտի 26-ին։ 72-ամյա պացիենտն ունեցել էր կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջը կհուղարկավորեն փակ դագաղով՝ ըստ համաճարակաբանական ցուցումների. Tert.am
- 28.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 372 հաստատված դեպք կա
- 27.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 329 հաստատված դեպք կա
- ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան