Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»,- մանրամասնել է նա։
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ այսօր հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 29-ի ժամը 11-ի դրությամբ հասել է 424-ի։ Նրանցից 30-ը բուժվել են։ Մահացել է 3 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- 29.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 424 հաստատված դեպք կա
- ԱՆ. Մահացել է երկու մարդ, որոնց մոտ հաստատված էր կորոնավիրուս
- 28.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 372 հաստատված դեպք կա