Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը հարգանքի տուրք են մատուցում Պատրիկ Դևեջյանի հիշատակին
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը, նախկին վարչապետ Ալան Ժուպեն, մի շարք քաղաքական գործիչներ հարգանքի տուրք են մատուցում 75 տարեկանում կորոնավիրուսից մահացած ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանին։
«Պատրիկ Դևեջյանը կրքոտ, ամբողջական, անկեղծ, նվիրված անձնավորություն էր: Նա մարմնավորեց քաղաքականությունը, ինչպես ես եմ սիրում՝ զգացմունքներով, համոզմունքներով, վստահությամբ: Ես հպարտ եմ, որ ունեցել եմ նրան իմ կողքին: Ես իմ խոր հույզերն ու անսահման տխրությունն եմ հայտնում նրա մտերիմներին»,- թվիթերում գրել է Նիկոլա Սարկոզին։
Ֆրանսուա Օլանդը գրել է, որ Պատրիկ Դևեջյանը մարտիկ էր, որը համարձակորեն հաղթահարեց բազմաթիվ փորձություններ՝ հավելելով, որ այս պայքարը պահանջում է ազգային մեծ միասնություն։
Ալան Ժուպեն գրել է թվիթերում․ «Տխրություն: Ես ունեի Պատրիկ Դևեջյանի հարգանքն ու բարեկամությունը: Նա համոզիչ, համարձակ, ուղղամիտ, հասարակության բարիքին նվիրված մարդ էր: Ամենից առաջ՝ հավատարիմ ընկեր: Կիսում եմ նրա ընտանիքի ցավը»։
Նշենք, որ օրեր առաջ Դևեջյանն ինքն էր թվիթերում հայտնել, որ վարակվել է կորնավիրուսով ու շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին՝ իրենց աշխատանքի համար։
Patrick Devedjian était un homme passionné, entier, sincère, engagé. Il incarnait la politique comme je l’aime, avec des sentiments, des convictions, du panache. Je suis fier de l’avoir eu à mes côtés. Je veux dire à ses proches ma vive émotion et ma tristesse infinie. NS
— Nicolas Sarkozy (@NicolasSarkozy) March 29, 2020
Tristesse. J’avais pour Patrick Devedjian estime et amitié. C’était un homme de conviction, courageux, droit, dévoué au bien public. Un ami fidèle surtout. Pensées affectueuses pour sa famille dont je partage la douleur. AJ
— Alain Juppé (@alainjuppe) March 29, 2020
Patrick Devedjian était un combattant. Il avait surmonté avec courage bien des épreuves. Celle qui l’a emporté était la plus sournoise car la plus invisible. Je salue sa mémoire et celle de toutes les victimes de ce fléau. La lutte engagée appelle la plus grande unité nationale.
— François Hollande (@fhollande) March 29, 2020