Կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը․ Le Point
Ֆրանսիայի նախկին նախարար, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ ֆրանսահայ Պատրիկ Դևեջյանը մահացել է կորովիրուսից։ Դևեջյանը 75 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Le Point-ը։
Դևեջյանը հոսպիտալացվել էր Covid-19- ի դրական թեստից հետո: Մարտի 26-ին Twitter-ում նա շնորհակալություն էր հայտնելբուժաշխատողներին։
Մասնագիտությամբ իրավաբան՝ Պատրիկ Դևեջյանը 1986 թվականից մինչև 2017 թվականը Օ դը Սեն 13-րդ թաղամասի պատգամավորն էր, Անտոնի քաղաքի քաղաքապետ 1983-ից 2002թ․-ներին։
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն թվիթերում գրել է․ «Մեծ ցավ է իմանալ Պատրիկ Դևեջյանի մահվան մասին: Քաջ մարդ և լիովին նվիրված իր Անտոնի քաղաքին և Օ դը Սենին: Ցավակցություններս ընտանիքին և նրա թիմակիցներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին