Ֆրանսիայում ՀՀ դեսպան․ Դևեջյանն իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ցավակցել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրի Դևեջյանի մահվան կապակցությամբ։ Դեսպանը գրառում է կատարել թվիթերում։
«Վիշտն անսահման է։ Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր:
Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:
Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին»,-գրել է դեսպանը:
Նշենք, որ այսօր 75 տարեկան հասակում մահացել է Պատրիկ Դևեջյանը, որի մոտ օրեր առաջ ախտորոծվել էր կորոնավիրուս։
Le chagrin est immense. Profondément Français et toujours fidèle à ses origines, Patrick #Devedjian incarnait l’intégration exemplaire des Arméniens de France.
— Hasmik Tolmajian (@tolmajian) March 29, 2020
Il fut un fervent avocat de la cause arménienne, un grand acteur de l’amitié entre la #France et l’#Arménie. pic.twitter.com/jgfGON2tIu
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը․ Le Point
- Պատրիկ Դևեջյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին