Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է արտաքին չվերթները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կորոնավիրուսի (Covid-19) դեմ պայքարի շրջանակներում է Անկարան դադարեցնում է բոլոր արտաքին չվերթները: Այս մասին գրում է ermenihaber-ը։
«Բոլոր չվերթները դադարեցված են: Թուրքիայի քաղաքների միջև տեղաշարժը պիտի իրականացվի միայն տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվությամբ», - ասել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ Թուրքիայի 81 նահանգներում ստեղծվելու են հատուկ հանձնաժողովներ, որոնք պետք է հետևեն ստեղծված իրավիճակին և միջոցներ ձեռնարկեն:
Թուրքիայում մարտի 29-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 131-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։