«Նոր Զովք»-ում իմբիրի մեկ կգ-ը հասել է 16 հազար դրամի
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սննդամթերքի՝ մասնավորապես կոճապղպեղի թանկացումներին։
«Սույն նկարը քիչ առաջ եմ ստացել, բայց նույնաբովանդակ նամակներ եմ ստանում բազմաթիվ ապրանքների վերաբերյալ՝ հաց, կաթնամթերք, բանջարեղեն, միրգ և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Հրավիրում եմ ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուշադրությունը՝ ուսումնասիրելու գնաճի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը և թույլ չտալու ստեղծված ճգնաժամային իրավիճակում անբարեխիղճ տնտեսվարողներին չարաշահուներ իրականացնել»,-գրել է պատգամավորը։
Նրա հրապարակած լուսանկարում երևում է, որ «Նոր Զովք» սուպերմարկետում կոճապղեպեղի գինը հասել է մոտ 16 հազար դրամի՝ ավելի հստակ 15 900 դրամի, երբ այս իրավիճակից առաջ այն վաճառվում էր 2200-2500 դրամի սահմաններում։ 122 գրամ իմբիրի գինը կազմել է 1940 դրամ։
Արձագանքելով պատգամավորի բարձրաձայնած խնդրին, ՏՄՊՊՀ-ից հայտնել են.
«Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում տեղ գտած, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացվող ահազանգերը կոճապղպեղի գների կտրուկ բարձրացման վերաբերյալ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարցումներ է կատարում համապատասխան գերատեսչություններին և տնտեսվարողներին հանրապետությունում կոճապղպեղի ներմուծողների տվյալները տրամադրելու վերաբերյալ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով:
Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան