Ադրբեջանցիների կրակոցներից վիրավորված զինծառայողները տեղափոխվում են Երևան
«Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այժմ տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին: Առողջություն հակառակորդի ոտնձգությունը վճռականորեն կասեցրած մեր զինծառայողներին»,- հայտնում է ՀՀ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել էր, որ այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավորվել է 2 զինծառայող և մեկ երեխա։
Առողջապահության նախարարությունից տեղեկացել են, որ Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում ադրբեջանական դիվերսիոն խմբի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան