Մոսկվայում 17 երեխա վարակվել է կորոնավիրուսով.RT
Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում 17 երեխայի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը: Այս մասին հայտնում են Մոսկվայի գործադիր շտաբից, որը զբաղվում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերահսկմամբ և մոնիտորինգով:
«Բոլոր հիվանդները, ինչպես նաև նրանց հետ սերտ կապ ունեցողներն արդեն գտնվում են բժշկական հսկողության տակ»,- ասվում է զեկույցում:
Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 1.2 հազարը:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մարտի 30-ից մայրաքաղաքում անկախ տարիքից բոլոր քաղաքացիների համար ինքնամեկուսացման ռեժիմ է դրվել:
Նա նաև խոստացել է խստացնել ինքնամեկուսացման ռեժիմի վերահսկողությունը: