Վրաստանում կլինիկայում առողջական լուրջ վիճակով 4 հիվանդ կա. aliq.ge
Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայայի հայտարարությամբ, կորոնավիրուսով վարակված 91-րդ պացիենտի առողջական վիճակն այս փուլում ծանր չէ: Այս մասին գրում է aliq.ge կայքը։
Նրա խոսքով, այս պահի դրությամբ կլինիկայում առողջական լուրջ վիճակով 4 հիվանդ կա, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Մնացած երկուսի մոտ գրանցվում է ծանր թոքաբորբ:
Էզուգբայան նշել է նաև, որ նոր՝ 91-րդ հիվանդը Վրաստան վերադառնալուց հետո ինքնամեկուսացված է եղել:
Նրա խոսքով, ևս 7 պացիենտի թեստավորման արդյունքը պարզ կլինի մարտի 30-ին:
Մարտի 29-ի երեկոյան ժամը 21:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 91-ի: Կարանտինի ռեժիմում է գտնվում 4717, հատուկ ուշադրության ներքո՝ 268 մարդ: 91-ից 18-ն առողջացել են:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 85 է. aliq.ge
- Դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81-ի, արդեն բուժվել է 13 մարդ
- Վրաստանում կորոնավիրուսի կասկածանքով 5 զինծառայող է հոսպիտալացվել. Aliq Media
- Վրաստանում գտնվող շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիներ գալիս են Հայաստան
- Կորոնավիրուսի պիկը Վրաստանում կանխատեսվում է 3 շաբաթից
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 66 է
- Վրաստանում ուսումնական գործընթացի մեկնարկը հետաձգվել է մինչև ապրիլի 21-ը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան