Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը դատարանի կողմից չքննելը, դրա քննությունն անորոշ ժամկետով հետաձգելը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է պաշտպան Հայկ Ալումյանը։
«Ասուլիսի ժամանակ հայտնել էի, որ վերաքննիչ բողոք ենք պատրաստվում ներկայացնել և ներկայացրինք։ Համարում ենք, որ այդպիսով դատարանները խախտում են պարոն Քոչարյանի իրավունքը, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետով։ Քանի դեռ դա այդպես է, ուրեմն մենք պիտի կարողանանք բողոքարկել այդ հանգամանքը»,- ասել է Ալումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյան. Անորոշ վիճակում ենք, չգիտենք, երբ կքննեն մեր միջնորդությունը
- Ալումյան. Լուրջ կասկածներ ունենք, որ նիստը հետաձգվեց՝ երաշխավորների ներկայությունը դատական նիստին ահնար դարձնելու համար