Կարանտինի պայմաններում Ֆրանսիայում ընտանեկան բռնության դեպքերը 30%-ով աճել են
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկրում ընտանեկան բռնության մասին հաղորդումները աճել են ավելի քան 30%-ով այն բանից հետո, երբ երկիրը հայտնվեց փակման մեջ մարտի 17-ից: Այս մասին գրում է Euronews-ը։
Քրիստոֆ Կաստաները նշել է, որ միայն Փարիզում դեպքերը աճել են 36%-ով:
Ֆրանսիայի հակակոռնավիրուսային արգելափակումը մարդկանց ստիպել է վերջին 13 օրերին մնալ տանը: Կարանտինն այժմ երկարացվել է մինչև ապրիլի 15-ը:
Բռնարար զուգընկերների հետ տանը փակված լինելը մեծացրել է զոհերի ռիսկը:
Նշվում է, որ Ֆրանսիան արդեն ունի Եվրոպայում ընտանեկան բռնության ամենաբարձր ցուցանիշներից մեկը: Գնահատվում է, որ ամեն տարի 189,000 կին, 18-ից 75 տարեկան, ներկայիս կամ նախկին զուգընկերների կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվում, բայց դրա մասին հայտնում է միայն 20%-ը:
Պաշտոնական թվերի համաձայն, մեկ կին յուրաքանչյուր երեք օրվա ընթացքում սպանվում է զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից:
Կաստաները նշել է, որ կառավարությունը կներդնի նոր միջոցներ, որպեսզի բռնության ենթարկված անձինք դիմեն օգնության կարանտինի ժամանակ:
Նախարարը նշել է, որ տուժածները կկարողանան օգնություն դիմել դեղատներում:
«Կինը, որը տառապում է ընտանեկան բռնությունից, կարող է գնալ դեղատուն և այնտեղից օգնության դիմել»,-ասել է Կաստաները։
Նա ավելացրեց, որ ընտանեկան բռնության զոհերի համար կկազմվի ծածկագիր համակարգ, որոնց զուգընկերները նրանց ուղեկցում են դեղատուն։
Ընտանեկան բռնության հաղորդման համար Իսպանիան արդեն ունի կոդային համակարգ:
Քաստաները նշել է, որ, քանի որ շարունակվում է կարանտինը, ոստիկանությունը մեծ զգոնություն պետք է ցուցաբերի ընտանեկան բռնության նկատմամբ, որն առաջնային խնդիր է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա