Առանց դիահերձումի ինչպե՞ս է հաստատվելու մահվան պատճառը
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում նշեց, որ առաջարկվող կարգավորումով սահմանվում է , որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահնվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չի իրականացվելու:
«Ախտաբանաանատոմիական հերձումներ կատարող հաստատությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած մարդկանց հերձում իրականացնելու անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին»,- հայտնեց փոխնախարարը և նկատելով, որ հիվանդության վարակելիության աստիճանն դեռևս ամբողջովին ուսումնասիրված չէ, հավելեց. «Քանի որ բացահայտված չէ կորոնավիրուսի ապրելիության ժամանակահատվածը դիակի ներսում և դիահերձումը կարող է անդառնալի հետևանքներ թողնել, անհրաժեշտություն է առաջացել այս հիվադության հետևանքով անձի մահվան դեպքում, ըստ բժշկական փաստաթղթերի չիրականացնել հերձում»:
Պատամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքվեց, թե ինչպես է հաստատվելու մահվան պատճառը, եթե օրենսդրությամբ դա կարող է արվել միայն հերձումից հետո:
«Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից հստակ ուղղորդվում է, որ հիվանդի հերձման պատճառով վարակելության ռիսկի աստիճանն այնքան բարձր է, որ բավարար է բժշկի կողմից տրված փաստաթղթերի հիման վրա եզրակացնելը և հերձումից զերծ մնալ»,- պատասխանեց առողջապահության փոխնախարարը՝ նկատելով, որ եթե լինի դատաբժշկական փորձաքննության հիմնավոր պատճառ, օրինակ կորոնավիրուսով հիվանդը մահանա մեքենայի տակ ընկնելով, ապա կիրականացվի դիահերձում:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հարցի քննարկման համտեքստում տեղեկացրեց, որ Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին դիտորդակման առաքելության մեկնող ԱԺ երկու պատգամավորի մոտ նախնական թեստավորումը դրակ արդյունք էր տվել, բայց երկրորդ՝ հիմնական թետավորումը բացասական է, եղել ինչի մասին իրեն գիշերը տեղեկացրել է առողջապահության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները