Նախարար. Ուսումնասիրվում են թոքերի օդափոխման սարքերի՝ ՀՀ-ում արտադրելու հնարավորությունները
Նոր Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ բարձր տենոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց բարձր տենոլոգիական արդյունաբերության նախարար Արշակ Հակոբյանը։ Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. ապրիլի 5-ը։
Նա նշեց, որ մի քանի օր է մի խումբ ինժեներների կողմից ուսումնասիրվում է թոքերի արհեստական օդափոխման սարքերի՝ Հայաստանում արտադրելու հնարավորությունները։
«Արդեն իսկ ինձ հայտնել են, որ մի քանի անսարք սարքերի ուսումնասիրության արդյունքում մեկը հնարավոր է եղել վերականգնել դրանցից մեկը նույնպես կվերականգնվի»,-ասաց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» հիմնադրամ. Շուտով Հայաստան կհասնեն 7 արհեստական շնչառական համակարգեր
- Չինաստանը պատրաստ է Հայաստանին անհատույց տրամադրել բժշկական հատուկ արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին