COVID-19-ը օդային ճանապարհով փոխանցվող վարակ չէ․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ COVID-19 վիրուսը հիմնականում փոխանցվում է կաթիլների միջոցով, որոնք առաջանում են, երբ վարակված անձը հազում է, փռշտում կամ խոսում: Այս կաթիլները չափազանց ծանր են՝ օդում «կախված մնալու» համար: Նրանք արագորեն ընկնում են հատակների կամ մակերեսների վրա:
Նշվում է, որ մարդը կարող է վարակվել վիրուսը շնչելու միջոցով, եթե դուք գտնվում եք COVID-19 ունեցող անձից մինչև 1 մետրի սահմաններում, կամ աղտոտված մակերեսը շոշափելով և այնուհետ առանց ձեռքերը լվանալու աչքերին, քթին կամ բերանին դիպչելով։
«Ինքներդ Ձեզ պաշտպանելու համար պահպանեք առնվազն 1 մետր հեռավորություն մյուսներից և ախտահանեք այն մակերեսները, որոնք հաճախ են շոշափում: Պարբերաբար մաքրեք ձեր ձեռքերը և խուսափեք աչքերին, բերանին և քթին դիպչելուց:
Սոցիալական լրատվամիջոցներում տարածված հաղորդագրությունը, որ «COVID-19-ը օդային է», ՃԻՇՏ ՉԷ: Օգնեք դադարեցնել ապատեղեկատվությունը: Տեղեկատվություն տարածելուց առաջ՝ ստուգեք փաստերը»,- ասում է ԱՀԿ-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան