Թրամփը հրաժարվել է վճարել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի անվտանգության համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է այն լուրին, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, տեղափոխվել են Լոս Անջելես։ news.ru-ի հաղորդմամբ, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, նա հարգում է թագուհի Եղիսաբեթ Երկրորդին, բայց Միացյալ Նահանգները գումար չի ծախսի նրա թոռան ընտանիքի անվտանգության համար։
«ԱՄՆ-ն չի վճարելու նրանց անվտանգության ապահովման միջոցառումների համար։ Նրանք իրենք պետք է դա վճարեն»,- գրել է Թրամփը Թվիթերի իր էջում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարրին ու նրա կինը Կանադայից տեղափոխվել են Լոս Անջելես։ Նրանք այժմ բնակվում են Հոլիվուդի հարևանությամբ գտնվող տանը։
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարին և Մեգան Մարքլը տեղափոխվել են ԱՄՆ
- Եղիսաբեթ թագուհին ասել է, որ միշտ ուրախ կլինի արքայազն Հարրիին ու Մեգանին հետ ընդունել
- Մեգան Մարքելը կարող է հանդես գալ սուպերհերոսի մասին ֆիլմում
- Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին կտրուկ են արտահայտվել թագուհու մասին
- Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլն ապրիլի 1-ից չեն իրականացնի թագավորական ընտանիքի պարտականությունները
- Հարրին ու Մեգանը սովորում են ապրել առանց թագավորական ընտանիքի օգնության
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին