Գերմանիան օրական կթեստավորի 200,000 մարդու՝ ըստ Հվ․Կորեայի հաջող փորձի
Գերմանիան պլանավորում է օրական 200,000 մարդու թեստավորում իրականացնել`հույս ունենալով կրկնօրինակել Հարավային Կորեայի հաջող փորձը՝ վարակի դանդաղեցման համար։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Անգելա Մերկելի կառավարությունը ցանկանում է թեստավորել բոլոր այն կասկածելի դեպքերը և մարդկանց ամբողջ շրջանակը, ովքեր կապի մեջ են եղել հաստատված հիվանդի հետ:
Գերմանիան արդեն փորձարկում է ավելի շատ մարդկանց, քան ցանկացած այլ եվրոպական երկիր, շաբաթական մինչև 500,000, բայց վերջին պլաններով ավելի քան կրկնապատկում են այդ կարողությունը:
Նշենք, որ Գերմանիայում հաստատվել է 62,435 կորոնավիրուսի դեպք ու գրանցվել 541 մահ, ինչը շատ փոքր թիվ է համեմատության մեջ․ Ֆրանսիայում կլորացված 40 հազարից՝ 2600 մահ, Բրիտանիայում 19 հազարից 1200 մահ, Բելգիայում՝ 11 հազարից՝ 513 մահ, Նիդեռրանդներ՝ 11 հազարից՝ 771 մահ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան