Ֆրանցիսկոս պապը սատարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը սատարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նախաձեռնությունը, որը երկուշաբթի կոչ էր արել մոլորակի վրա գլոբալ հրադադարի, որպեսզի թույլ տալ մարդկանց հաղթահարելու COVID-19 համավարակը։
«Միանում եմ նրանց, ովքեր հավանության են արժանացրել այդ կոչը, և հրավիրում եմ բոլորին հետևել դրան՝ դադարեցնելով բոլոր տեսակի ռազմական գործողությունները, աջակցելով հումանիտար օգնության համար միջանցքների ստեղծմանը, դիվանագիտությանը վերադարձին, ուշադրությանը նրանց, ովեքեր գտնվում են ամենաշատ խոցելի վիճակում»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է պոնտիֆիկոսը ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ։
Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի տարածմանը համատեղ հակազդելը թույլ կտա մարդկանց կրկին իրենց զգալ «մարդկային միասնական ընտանիքի անդամ», իսկ առանձին ազգերի և հակամարտող կողմերի ղեկավարների՝ հաղթահարել մրցակցությունը։
«Հակամարտությունները չի կարելի կարգավորել պատերազմի օգնությամբ։ Անհրաժեշտ է հաղթահարել թշնամանքը և հակասությունները երկխոսության և խաղաղության կառուցողական որոնման միջոցով»,- ասել է պապը։
Պոնտիֆիկոսը կրկին դիմել է հավատացյալներին ոչ թե Վատիկանի պալատի պատուհանից, այլ պապական գրադարանից՝ համացանցում ուղիղ հեռարձակմամբ։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ է արել պատերազմող կողմերին ամբողջ աշխարհով մեկ՝ վայր դնել զենքերը՝ ի աջակցություն առավել մեծ պայքարի ընդդեմ COVID-19- ի։
«Ընդհանուր թշնամին այժմ սպառնում է ամբողջ մարդկությանը: Վիրուսի կատաղությունը ցույց է տալիս պատերազմի հիմարությունը։ Այդ պատճառով այսօր ես կոչ եմ անում անհապաղ գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում: Ժամանակն է զինված բախումը դնել փակման տակ և միասին կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի վրա»,-ասել էր Անտոնիո Գուտիերեշը։
Մարտի 25-ին Արցախի ԱԳՆ-ից հայտնեցին, որ Արցախը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի՝ գլոբալ հրադադարի ապահովման կոչին և վերահաստատում իր հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի լիակատար պահպանմանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին
- Լռեցնել զենքերը, դադարեցնել հրետանին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գլոբալ հրադադարի կոչ է անում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին