Բենզինի էժանացումը Հայաստանին բարձրացրել է 35-րդ հորիզոնական
ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը գրել է.
«Հայաստանում բենզինն ավելի էժան է, քան Վրաստանում
Աշխարհի 165 երկրներում բենզինի գների վերաբերյալ վիճակագրական տվայլների համաձայն Հայաստանում ներկայում 1 լիտր 95 օկտանային թվով (պրեմիում) բենզինը վաճառվում է շուրջ 0.71 դոլարով (350 դրամ):
Այս ցուցանիշով մեր երկիրը համաշխարհային շուկայում զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը, 11 հորիզոնականով առաջ անցնելով հարեւան Վրաստանից, որտեղ բենզինի 1 լիտրի գինը կազմում է 0.76 դոլար, Ռուսաստանում այն 0.58 դոլար է»։