30.03.2020. ԱՆ. Կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, բուժվածների թիվն անփոփոխ է
Մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի տվյալների թարմացում է կատարել ԱՆ մամուլի խոսնակը։ Նա տեղեկացրել է.
«Մարտի 29-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է»։
Ընդգանուր առմամաբ, եթե գումարենք թվերը, կստացվի, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան հրապարակված թվերի համաձայն՝
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 424
Բուժվածներ - 30
Փաստացի բուժվողներ - 391
Բացասական թեստեր - 2054
Մահվան ելքեր - 3
Հարակից հրապարակումներ`
- 29.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 424 հաստատված դեպք կա
- ԱՆ. Մահացել է երկու մարդ, որոնց մոտ հաստատված էր կորոնավիրուս
- 28.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 372 հաստատված դեպք կա
- 27.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 329 հաստատված դեպք կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան