Առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպքերում չիրականացնել դիահերձում
Այսօր՝ մարտի 30-ին, ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում ներկայացված օրենքի նախագծերը քննարկվելու են հատուկ ընթացակարգով։ Նախագծերի՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո, երկրորդ ընթերցումը լինում է 24 ժամ հետո։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ արտահերթ նիստի օրակարգում ներառված է չորս հարց։
«Առաջարկվում է մերտի 30-ին գումարված արտահերթ նիստի օրակարգային հարցերի՝ բացառությամբ համաձայնագրի, երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում»։
Օրակարգային առաջին հարցը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն է։
«Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի տարածումն ու դրա տեմպերը՝ անհրաժեշտություն է առաջացել ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ պանդեմիայի կանխարգելման միջացառումներ իրականացնել։ Այդ նպատակով ստեղծվել է հատուկ խումբ, որը ներառում է թե՛ հայաստանյան, թե՛ արտասահմանյան փորձագետների ուսումնասիրության արդյունքները՝ պանդեմիայի կանխարգելման գործում։ Առաջարկում ենք օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ»
Օրակարգի երկրորդ հարցը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկմանն մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է։
Ըստ Բադասյանի, նախագծի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում գործող ախտաբանա-անատոմիական ծառայություններ կատարող ընկերությունները չունեն կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ, և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պայմաններին.
«Հաշվի առնելով հանգամանքը, որ կորոնավիրուսի վարակելիության աստիճանը դեռ պարզ չէ, կարող է հերձման ընթացքում լինեն անդառնալի հետևանքներ, և պարզ չէ մահացած մարդու մեջ կորոնավիուսային հիվանդության ապրելու ժամանակը՝ անհրաժեշտ է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպքերում չիրականացնել դիահերձում»։
Օրակարգի երրորդ հարցը ՀՀ-ի և վերակառուցման միջազգային բանկի միջև կենսական նշանակության ճանապարհային ցանցի վերակառուցման ծրագրի համար անհրաժեշտ երկրորդ ֆինանսավորման համաձայնագրի ընդունումանն է վերաբերում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան