Համընդհանուր կարանտին՝ Վրաստանում
Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին։ Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, այդ մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 31-ին առավոտյան ժամը 08:00-ին: Երկրի ողջ մասշտաբով կստեղծվեն շտաբեր, որոնք կվերահսկեն կարանտինային ռեժիմը:
Ըստ համընդհանուր կարանտինի՝
- Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տնից դուրս գալ
-70-ից բարձր տարիքի անձանց առհասարակ արգելվում է տնից դուրս գալ
-Ցանկացած հանրային վայրում արգելվում է 3-ից ավել մարդկանց հավաքվել՝ բացի դեղատներից և մթերային խանութներից
-Թույլատրելի ժամերին տնից դուրս գալու դեպքում պետք է ունենալ անձնագիր
-Մեքենայի մեջ կարող են լինել առավելագույնը 3 հոգի, որից երկուսը՝ մեքենայի ետևի նստատեղին։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 97 դեպք, այստեղից բուժվել է 18-ը․ Առաջին Ալիք
- Վրաստանում կլինիկայում առողջական լուրջ վիճակով 4 հիվանդ կա. aliq.ge
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 85 է. aliq.ge
- Վրաստանում կորոնավիրուսի կասկածանքով 5 զինծառայող է հոսպիտալացվել. Aliq Media
- Վրաստանում գտնվող շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիներ գալիս են Հայաստան
- Մարտի 30-ից Վրաստանի Հանրային հեռարձակողի ուղիղ եթերում ևս դպրոցի աշակերտների համար կսկսեն հեռուստադասեր
- Կորոնավիրուսի պիկը Վրաստանում կանխատեսվում է 3 շաբաթից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին