Հետ տարեք էս նախագիծը, չի կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել. Զոհրաբյան
«Պարո՛ն նախարար, հետ տարեք այս նախագիծը»,-խորհրդարանում, դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը նշեց, որ նախագիծը ոչ միայն հետընթաց է ժողովրդավարության, այլ նաև մարդու իրավունքների տեսանկյուից. «Դուք աննպատակ, անիմաստ գործ եք անելու։ Էն հսկայական ռեսուրսները, որ դուք ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, ծախսեք Հայաստանի բոլոր սահմաններին թեստեր դնելու համար։ Էդ ռեսուրսները ծախսեք չաշխատող, օրավարձով աշխատող մարդկանց բեռը թեթևացնելու համար։ Այսօր իմ հեռախոսի վրա հաղորդագրություն է եկել՝ ևս մի քանի օր, և ես խանութից գողություն եմ անելու, նայում ես՝ գրողը տղամարդ է, նայում ես, զարհուրելի է։ Էդ խնդիրները լուծեք»։
Զոհրաբյանն ասաց, որ դեռ լրագրող եղած ժամանակից իր անձը հետաքրքիր է եղել հատուկ ծառայություններին և իրեն միշտ՝ բոլոր իշխանությունների ժամանակ, գաղտնալսել են։
«Հարցը ես չեմ, բայց եկեք հասկանանք՝ ոնց ենք անելու։ Էդ, որ ասում եք՝ ով չունի սմարթֆոն, սմարթֆոն եք տալու, լուրջ եք ասում, հա՞։ Հիմա մեր բոլոր հայրենակիցները կասեն՝ դե մեզ բոլորիս սմարթֆոններ տվեք։ Եվ, որ ասում եք՝ պիտի տեղորոշեք, որ ռիսկը կանխեք. ռիսկը կանխելու համար բավականաչափ ուշացել եք, ամենամեծ ռիսկն այս դահլիճում է այսօր՝ 132 պատգամավոր ժամերով փակված մի տեղ»,- շեշտեց պատգամավորը։
Նա առաջարկեց ռեալ քայլերի մասին մտածել, այլ ոչ աներևույթ վախերի ու ֆոբիաների, քանի որ դա ոչինչ չի տալու։
«Ո՞վ ասաց, որ մարդիկ պետք է հեռախոսով պայմանավորվեն, որ հանդիպեն։ Հանդիպումների գերակշիռ մասն իմ կարծիքով տեղի են ունենում էքսպրոմտ։ Իսկ եթե կունենաք կասկած, որ օրինակ «իքս» անձը ռիսկային գոտում է, որևէ մեկը չի խանգարում ձեզ օպերատորից պահանջել նրա տվյալները, և նրա շփման շրջանակը պարզել։ Հետ տարեք էս նախագիծը, այն ավելի մեծ խուճապ ու պրոբլեմներ է առաջացնելու։ Չի կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել»,- եզրափակեց խոսքը Նաիրա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ուշ բերել ու էս նախաձեռնությամբ մարդու իրավունքները սահմանափակելը, կարծում եմ, ընդհանրապես անընդունելի է. Մարուքյան
- Այսպիսի օրինագիծն արդեն իսկ ուշացած է. Աբովյան
- Կարող է միջամտություն իրականացվել մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը
- Առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպքերում չիրականացնել դիահերձում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան