COVID-19-ով վարակված արքայազն Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից. Gazeta.ru
Արքայազն Չարլզը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, դուրս է եկել ինքնամեկուսացումից, փոխանցում է gazeta.ru-ն։
Ախտորոշվելուց հետո, 71-ամյա արքայազն Չարլզը 7 օր անցկացրել է մեկուսացման մեջ՝ համաձայն կառավարության ուղեցույցի: Բժշկի հետ խորհրդակցելուց հետո նա որոշել է դուրս գալ ինքնամեկուսացումից:
Պալատից հայտնել են, որ ներկայումս Ուելսի արքայազնն իրեն լավ է զգում:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան