Կորոնավիրուսի ֆոնին Ավստրալիան 80 միլիարդ դոլար կհատկացնի աշխատանքը կորցրածներին աջակցելու համար. ria.ru
Ավստրալիայի իշխանությունները մոտ 80 միլիարդ դոլար են հատկացնում կորոնավիրուսի պատճառով խոցելի դարձած ընկերությունները աշխատակիցներին աջակցելու համար։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ մեջբերելով երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնի խոսքը։
Ըստ նրա, կորոնավիրուսի պատճառով աշխատանքը կորցրած քաղաքացիները, կամ համաճարակի պատճառով ծանր վնասներ կրած ընկերությունների աշխատակիցները հինգ ամիս շարունակ ամսական մոտ 920 ԱՄՆ դոլար գումար կստանան։
Երկրի առողջապահության նախարարության տրամադրած վերջին տվյալների համաձայն ՝ Ավստրալիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4,093 դեպք, մահացել է 16 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան