Այսպիսի օրինագիծն արդեն իսկ ուշացած է. Աբովյան
«Յուրաքանչյուր գործողություն, որը թույլ կտա նվազեցնել կորոնավիրուսի տարածումը, ողջունելի է, սակայն այս օրենքի գործունեությունը չի համապատասխանում նպատակներին, որոնք ներկայացված են»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Վերջինիս խոսքով, նախագիծն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան լուծումներ տալիս։
«Տեսականորեն, ըստ իս, այսպիսի օրինագիծն արդեն իսկ ուշացած է։ Եթե այս մեխանիզմով մենք որևէ բան էինք փորձում կիրառել, ապա դա պետք էր անել ի սկզբանե, երբ Հայաստանում վիրուսի տարածումն այսքան չէր։ Դա պետք է լիներ նախքան այն օրինական սահմանափակումները, որոնք մտցվեցին։ Նպատակը պարզ է, բայց իրագործման մեխանիզմները, ըստ ներկայացված փաստերի, նվազագույնն անհասկանալի է»,- շեշտեց Աբովյանը։
Ըստ պատգամավորի, անհասկանալի է՝ նախագիծն ինչ արդյունք է տալու և հետագայում այդ բազան ոնց է պահվելու կամ ոչնչացվելու.
«Կամ, օրինակ, դուք ասում եք սմարթֆոն, երկրորդ անձը, ով վարակված չի, նույն համարի սմարթֆոնով զանգահարել է մի քանի անգամ, կան այդպիսի բազմաթիվ դեպքեր։ Եվ կսկսվի խառնաշփոթ՝ ում են զանգել, ոնց են զանգել, ինչու են զանգել»։
Հիշեցնենք, որ կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է միջամտություն իրականացվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։
Հարակից հրապարակումներ`
- Կարող է միջամտություն իրականացվել մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը
- Առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպքերում չիրականացնել դիահերձում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան