Արցախում ընտրական գործընթացների շուրջ հաղորդումներից մեկով հարուցվել է քրգործ
ԱՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ ԱՀ համապետական ընտրությունների քարոզարշավի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ:
«31.03.2020թ. նախատեսված ԱՀ համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրության և դրան հաջորդող օրերին զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում անցկացնելու, հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումները, հաղորդումներն ու ահազանգերը գրանցելու, հաշվառելու և հնարավոր սեղմ ժամկետում դրանց քննարկումը կազմակերպելու նպատակով ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի և ԱՀ ոստիկանության կողմից 26.02.2020թ.-ից մինչև 30.03.2020թ. ընկած ժամանակահատվածում գրանցվել և ընթացքավորվել է առերևույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող թվով 12 հրապարակում, որոնցից 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 4 հրապարակման շուրջ կատարված ստուգման արդյունքում որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 2-ում նշված՝ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը ստուգմամբ հերքվել է, իսկ 5-ը գտնվում է քննարկման փուլում:
Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվել է 7 դիմում, որից 2-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ընտրական հանձնաժողովներ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, 2-ով դիմումում նշված տեղեկությունները չեն հաստատվել, իսկ 3-ը գտնվում է ստուգման փուլում:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի և «Թրանսփարենշի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից ԱՀ դատախազություն է ներկայացվել 3-ական հաղորդում, որոնցից, որից 1-ով որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3-ը գտնվում է քննության փուլում, իսկ 2-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված՝ նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին (նշված նյութերով 27.03.2020թ. հարուցվել է քրեական գործ):
ԱՀ մի շարք համայնքներում քարոզչական պաստառներ փակցնելու՝ ԱՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտումների վերաբերյալ դատախազության թեժ գծի կարճ՝ 9901 հեռախոսահամարին, քաղաքացու կողմից կատարված ահազանգի վերաբերյալ արձանագրությունն ուղարկվել է համապատասխան համայնքների ղեկավարներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ահազանգում հնչեցված խնդիրը ուսումնասիրելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Այսպիսով, 26.02.2020-30.03.2020թթ. ընկած ժամանակահատվածում դիմում-բողոքի, ահազանգի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումների հիման վրա ԱՀ իրավապահ մարմինների կողմից քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 26 հաղորդում, որոնցից 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 5-ով որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 4-ով հաղորդման մեջ նշված տեղեկությունը չի հաստատվել, 2-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ընտրական հանձնաժողովներ` ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, 2-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին, 1-ն ուղարկվել է տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ 11-ը գտնվում է քննարկման փուլում»,-գրված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան