Բադասյան. Որևէ այլ նպատակով տեղեկատվության օգտագործումը հանգեցնում է քրեական պատասխանատվության
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արձագանքել է բուռն քննադատության արժանացած նախագծի վերաբերյալ մտահոգություններին։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Պարետատան գլխավորությամբ ոլորտի մասնագետները, հաշվի առնելով պանդեմիայի դեմ պայքարի լավագույն միջազգային փորձը, հանգել են այն եզրահանգման, որ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ավելի թիրախային և ավելի արդյունավետ պայքարի միջոցներ ձեռնարկել:
Համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպիսի վարքագիծ ունի վարակի տարածման արագությունը Հայաստանում։ Այս նպատակով՝ Ազգային ժողովի քննարկման եմ այսօր ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որոնց վերջնական ընդունման արդյունքում.
.Օպերատիվ կերպով կներդրվի ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:
.Սիրելի հայրենակիցներ,
Մեր կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը չի ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում։ Խնդիրը պարզ է․ ունենալ տեղեկատվություն, որով հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել մեկուսացման միջոցառումներ՝ պաշտպանելով քաղաքացիների կյանքը և առողջությունը։
Որևէ այլ նպատակով տեղեկատվության օգտագործումը հանգեցնում է քրեական պատասխանատվության (թեև նման դեպքերը իրատեսական էլ չեն)։ Մեկ կարևոր կետ ևս․ խոսք է գնում այնպիսի տեղեկատվությունը մեկտեղելու մասին, որն այսօր պահպանվում և օգտագործվում է օպերատորների կողմից և դա մեկտեղելով և անհրաժեշտության դեպքում վերլուծելու միջոցով (վարակակրի կոնտակտները հասկանալու համար)՝ պետք է արդյունավետ պայքար մղվի համաճարակի դեմ։
.Եվս մեկ կարևոր դիտարկում․ այս միջոցառումները կարող են իրականացվել բացառապես համաճարակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում»։
Նշենք, որ նախարարի էջում քաղաքացիները հարցադրումներ են անում.
Անահիտ Ոսկանյան.- Կասկածում եք, որ հեռախոսազրույցով կորոնավիրուսը տարածվու՞մ է։
Այլ բացատրություն չի կարող լինել, թե ինչ կապ ունի ում հետ խոսելը, որքան խոսելը...։
Խուճապ եք տարածում։
Viktorya Yaghmuryan.- Եթե արտակարգ իրավիճակներում, ապա ընդունելի, սակայն այստեղ անհասկանալի է ,ինչու կորոնավիրուսը, երբ հարևան Իրանում կար բացառվում էր մեր մոտ չլիներ, ի դեպ քարոզարշավ էր իրականացվում, այնուհետև անցավ արտակարգ դրության, 14 օրը դա ընդունում եք, ինչու սկզբից չեք ընդունել,եթե պանդեմիային է վերաբերվում, այստեղ էլ ազգային անվտանգությանը, ոստիկանությանը,դատախազությանը տվյալներ հաղորդելու հեշտ ձև է
Nikos Nikolayidis.- Թե ում հետ եմ ես խոսում հեռախոսով, դա ձեզ ի՞նչ ա տալու, խի՞ եք ոտնահարում իմ իրավունքը, շատ վատ օրինակ էր Հարավային Կորեան, չի կարելի ամեն ինչ սղցնել արտակարգի տակ ու անցկացնել, հա ուզում եք հետագիծը ֆիքսեք, բան չասեցի, բայց այ հեռախոսազանգերն անհասկանալի է
Հարակից հրապարակումներ`
- Հետ տարեք էս նախագիծը, չի կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել. Զոհրաբյան
- Շուշան Դոյդոյան. Անձնական տվյալների մասին խնդրահարույց հարցերը պատասխան են պահանջում օրինագծն ընդունելուց առաջ
- «էպիդեմիոլոգիական վերահսկողության տեսանկյունից կարծում եմ այս նախագիծը ձգտում է 0-ի». պատգամավոր
- Ռուբեն Մելիքյան Ի՞նչ են ուզում անել ԱԺ արտահերթ նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան