Թրամփը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ խոսվելու է նաև նավթի գների մասին, փոխանցում է ria.ru-ն։
Նշվում է, որ նավթի գներից բացի, երկրների ղեկավարները խոսելու են նաև առևտրի և կորոնավիրուսի դեմ պայքարի մասին:
«Այսօր ես կխոսեմ Վլադիմիր Պուտին անունով մի ջենթլմենի հետ։ Մենք կքննարկենք նավթի գների, առևտրի և կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը»,- ասել է Թրամփը։
Ըստ ԱՄՆ նախագահի, նավթի ցածր գները Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի «պատերազմի» հետևանքն են։
«Նրանք խելագարի պես պայքարում են, թե ով որքան բարել նավթ դուրս կբերի շուկա», - ավելացրել է ԱՄՆ առաջնորդը:
Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները ՌԴ-ի հետ ավելի քիչ խնդիրներ ունի, քան այլ երկրների հետ.
«Մենք կքննարկենք էներգետիկայի վերաբերյալ հարցեր: Մենք չենք ցանկանում խաղից դուրս եկած արդյունաբերություն ունենալ, որն, ի դեպ, վատ է նրանց և բոլորի համար»:
Ամերիկացի առաջնորդը չի բացառել Պուտինի հետ Վենեսուելայի հարցի քննարկումը։