Կառավարության նիստում ուսուցիչներին բաժին հասավ առանձնահատուկ շնորհակալություն
«Հեռավար կրթության վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական արձագանքներ ենք ստանում։ Դա նաև ուսուցիչների մեծ մասնակցության ու ոգևորության արդյունք է, ուզում եմ նրանց առանձնահատուկ շնորհակալություն հայտնել»,-կառավարության նիստում ի պատասխան վարչապետի հարցի հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Իսկ Փաշինյանը նրան հարցրել էր. «Ես հասկացա, որ հեռավար դասապրոցեսի վերաբերյալ դրական արձագանքներ ու ոգևորություն կա։ Դուք ինչպե՞ս եք գնահատում»։
Նախարարը նկատեց, երբ ինքն ասում էր՝ դպրոցը կկայանա ու կզարգանա այն դեպքում, երբ դրա շուրջ ձևավորված համայնքը ակտիվ լինի, հիմա այդ մոդելը սկսել է գործել, գործընթացում ակտիվ ներգրավված են ծնողները, աշակերտներն ու ուսուցիչները։
«Ունենք շատ մեծ ներգրավվածություն։ Բայց խնդիր ունենք նաև տեխնիկական սարքերի ու ինտերնետ հասանելիության հետ, հընթացս փորձում ենք լուծում տալ, մի նախաձեռնությւոն ենք իրասկանացնում, որով հավաքում ենք համակարգիչներ։ 24 հազար աշակերտներ սարքերի խնդիր ունեն»,-ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ բուհերն էլ արդյունավետ իրականացնում են հեռավար կրթությունը, մագիստրոսական որոշ ծրագրերի դեպքում մասնակցությունն ավելի մեծ է եղել, քան առկա ուսուցման ժամանակ։
Փաշինյանն առաջարկեց համակարգիչների հավաքման հարցը քննարկել նիստի ավարտից հետո դռնփակ հանդիպման ժամանակ։
«Այնուամենայնիվ, ես շատ ուրախ եմ, որ դրական են արձագանքները»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- 21 հազար աշակերտներ ու ուսուցիչներ չունեն համակարգչային սարքեր՝ օնլայն դասերին միանալու համար
- Beeline-ն աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման զարգացմանը
- Շիրակի մարզի 7 տասնյակ դպրոցական հեռակապի սարքերի պահանջ ունի հեռավար ուսուցմանը միանալու համար
- ԱԺ-ն հեռավար կրթության կազմակերպման համար 85 համակարգիչ կտրամադրի դպրոցներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան