Մարզպետ. Արարատում վարակակիրների թիվը հասնում է 85-ի
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կոչով դիմել է մարզի բնակիչներին։ Նա հիշեցրել է, մարզում վարակակիրների թիվը մեծ է, երեկվա ունեցած տվյալներով հասել է 85-ի։
«Հիմնականում Մասիսի տարածաշրջանի մեր համայնքներն են՝ կապված բոլորիդ հայտնի արտադրամասի դեպքի հետ, որը գտնվում է Երևանում, բայց մեծ թվով աշխատակիցներ ունի Մասիսի ու Արտաշատի շրջաններից։ Մասիսիում 13 դեպք կա, Նոր Խարբերդում՝ 9, Նոր Կյունինում՝ 12, Այնթափում՝ 6, Արտաշատ քաղաքում՝ 3, Մխչյանում՝ 5, Բուրաստանում՝ 1, այստեղ հնարավոր է թիվը շատանա, քանի որ վարակակիրը մասնակցել է Արտաշատում թաղման արարողությանը։
Ջրաշենում կա 6 հաստատված դեպք, սրանք էլ կապված են «Սարտեքս» ընկերության աշխատակիցների հետ, Դիտակում՝ 2 դեպք, Դալարում՝ 2 դեպք, Դվինում՝ 1 դեպք, Վերին Դվինում՝ 6 դեպք»,- թվարկեց Գարիկ Սարգսյանը։
Նա ասաց՝ Արարատի շրջանում իրավիճակը համեմատաբար լավ է, Վեդիում՝ 3 դեպք, Տափերականում՝ 1, Լուսառատում՝ 1 դեպք և այլն։
Մարզպետը կոչ արեց խուսափել մասայական միջոցառումներին մասնակցելուց, մնալ տանը։
Հարակից հրապարակումներ`
- 30.03.2020. ԱՆ. Կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, բուժվածների թիվն անփոփոխ է
- Արսեն Թորոսյանը հաստատեց՝ կորոնավիրուսով վարակված երկու ամսական երեխա կա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին