Ո՞ր պարագայում Կենտրոնական բանկը մտածելու բան կունենա
«Իհարկե, դրա մասին մտածում ենք։ Կանխիկ դրամն այս իրավիճակում ինքնին պրոբլեմատիկ է, բայց այստեղ հարցը հետևյալն է, թե ինչքան ինտենսիվ կարող ենք կանխիկի շրջանառությունը սարքել անկանխիկ, ոչ թե կանխիկ գործիքը փոխարինել այլ, ավելի անվտանգ կանխիկ գործիքով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկում է տպել վարակից հեշտությամբ մաքրվող դրամ, կրճատել մետաղադրամների օգտագործումը, և, առհասարակ, հնարավո՞ր է Հայաստանում կիրառել վրացական օրինակը՝ դրամի կարանտին։
Փոխվարչապետի խոսքով, Հայաստանում կոնցեպտուալ հավանության արժանացել է կանխիկի շրջանառության կրճատման մասին օրենքի նախագիծը։ Նա կարծում է, որ շատ արագ տեմպերով պետք է այն դնել ուժի մեջ։
«Այստեղ խնդիրն ավելի շատ ավելի մեծ պոտենցիալ՝ թե ենթակառուցվածքային, թե անելիքների, ունենք, մասնավորապես, կանխիկ շրջանառությունը դարձնենք անկանխիկ շրջանաություն։ Բայց եթե իրադրությունները զարգանան այնպես, որ, այնուամենայնիվ, կանխիկ շրջանառության կրճատման տեմպը բավարար չլինի ու կանխիկ շրջանառությունը դառնա վտանգ, այդ պարագայում, կարծում եմ, Կենտրոնական բանկը մտածելու բան կունենա»,- ասաց Մհեր Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատյան. Արդյունավետ կլինեն միայն այն միջոցառումները, որոնք ելնում են այն թեզից, որ ՀՀ-ում կորոնավիրուսը համաճարակային բնույթ է կրելու
- Հայաստանի բանկերի միությունը միանում է ԱՀԿ հորդորին. Գործարքները դարձնել անկանխիկ
- Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալն ավելացել է 52 տոկոսով