Կորոնավիրուսով վարակված Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից
Իսպանացի հայտնի օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն Մեքսիկայում կորոնավիրուսից բուժվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը։
Մարտի 22-ին հայտնի էր դարձել, որ 79-ամյա Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով, նա հոսպիտալացվել էր մասնավոր կլինիկա։ Հաղորդվում է, որ ներկա պահին Դոմինգոյի վիճակը գնահատվում է կայուն։
«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը Յութուբյան իր էջում հրապարակել է Երևանում Պլասիդո Դոմինգոյի 2010 թ. դեկտեմբերի 12-ին ունեցած համերգը՝ մաս 1։
Ելույթ են ունեցել նաև՝ սոպրանոներ Անա Մարիա Մարտինեսը, Ռոզի Անուշ Սվազլյանը, բաս՝ Բարսեղ Թումանյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, դիրիժորներ՝ Իսրայել Գուրսկի և Էդուարդ Թոփչյան։
Հարակից հրապարակումներ`
- «Պենդերեցկու հսկայական երաժշտական ժառանգությունը վստահաբար կշարունակի ապրել` հարստացնելով մեզանից յուրաքանչյուրին»
- Մահացել է Հայաստանի բարեկամ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին
- Պլասիդո Դոմինգոյի մոտ հաստատվել է կորոնավիրուս
- Պլասիդո Դոմինգոն հրաժարվել է ելույթ ունենալ Մադրիդի Արքայական թատրոնում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա