Ռուսաստանը նախազգուշացնում է․ Կորոնավիրուսը ծերերի վարակ չէ, վարակվում են նաև դեռահասներն ու երիտասարդները․ RT
Մոսկվայի իշխանությունները ահազանգ են հնչեցնում երիտասարդների շրջանում Covid-19- ի լուրջ դեպքերի վերաբերյալ, նշելով, որ թոքերի արհեստական օդափոխության տակ գտնվող հիվանդների 40 տոկոսը 40 տարեկանից երիտասարդ են: Այս մասին գրում է RT-ն։
Կիրակի օրվա դրությամբ Ռուսաստանի մայրաքաղաքում առնվազն 1,014 մարդու մոտ ախտորոշվել է Covid-19-ը, և նրանց միայն 15 տոկոսն է 65-ից բարձր:
Կորոնավիրուսով նոր վարակվածների ավելի քան 33 տոկոսը 18-ից 34 տարեկան են, 46 տոկոսը՝ 35-ից 64 տարեկան:
Չի նշվում, սակայն, թե վարակվածներից քանիսի վիճակն է լուրջ և քանի հոգու է անհրաժեշտ օդափոխիչներ, սակայն տրամադրել է այն, ինչը կարծես անհանգստացնող վիճակագրություն է:
Մոսկվայի բժիշկները խստորեն նախազգուշացնում են, որ «միայն տարեց մոսկվաբնակները չեն, որ տառապում են հիվանդության ծանր ձևով»:
Նրանց նախազգուշացումը հակադրվում է այն ընդհանուր համոզմանը, որ կորոնավիրուսը մահացու է համարվում տարեցների համար: Չինաստանի փորձը, որտեղ առաջացել է վիրուսը, նաև Իտալիան և ԱՄՆ-ը, ցույց են տալիս, որ «COVID-19»-ի մահացության շուրջ 80 տոկոսը տեղի է ունենում 60-անց տարիքի մարդկանց շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան