Տոնոյան. Մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության
Մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության։ Կառավարության նիստում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Այսինքն մենք խնդիրներ չունենք վերաստուգվելուց հետո»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, հինգ զինծառայողի մոտ հաստատվել էր կորոնավիրուս։ Նրանց հետ շփում ունեցածները մեկուսացվել էին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ վերջին հաստատված թվի մեջ բանակի դեպքերը ներառվա՞ծ են, նա ասաց. «Այո, մեկ դեպք»։
Արսեն Թորոսյանը նաև ասաց, որ նախորդ օրը 250 մարդ դուրս է եկել մեկուսացման վայրերից։
«14 օրվա վերջում, երբ տեստավորում ենք, մոտավորապես մինչև 10 տոկոս դրական դեպքեր են լինում, որևէ ախտանիշ չեն ունենում, շարունակում են մնալ մեկուսացման մեջ ևս եկ շաբաթ, բացասական արդյունքի դեպքում դուրս ենք գրում»,- նշեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- 30.03.2020. ԱՆ. Կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, բուժվածների թիվն անփոփոխ է
- ՊՆ. Խաղաղապահ առաքելություններ իրականացնող զինծառայողներն առողջական խնդրահարույց հարցեր չունեն
- ՊՆ. Կորոնավիրուսով վարակված զինծառայողներն առողջական որևէ մտահոգիչ խնդիր չունեն
- ՊՆ. Այս պահին առաջնագծի զորամասերում որևէ դեպք չունենք արձանագրված
- ՊՆ. Եվս երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
- Դավիթ Տոնոյան. 3 զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան