Փաստահավաք խումբ. Կոչ ենք անում ՄԻՊ-ին ստուգել մեկուսացված անձանց պահելու հիմքերի, ռեժիմի, բողոքարկման իրավունքի ապահովումը
COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարի շրջանակներում իրականացվում է վարակված անձանց մեկուսացում տարբեր հյուրանոցներում և հիվանդանոցներում:
Նախկինում մեր արած հայտարարության մեջ արդեն նշվել է, որ նմանատիպ հիմնարկներն, ըստ էության, հանդիսանում են ազատազրկման վայրեր: Սա նշանակում է, որ այդ վայրերում անձանց պահելու մասով անհրաժեշտ է սահմանել առնվազն դատախազական հսկողություն:
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի այդ դիտարկումն անտեսվել է թե՛ պարետատան, թե՛ դատախազության կողմից:
Գտնում ենք, որ փաստացի ազատազրկված (մեկուսացված) անձանց իրավունքների անհարկի սահմանափակումներից և խախտումներից խուսափելու համար անհրաժեշտ է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը՝ համապատասխան հսկողություն իրականացնելու եղանակով:
Մարդու իրավունքների պաշտպանին կոչ ենք անում ստուգել նշված ազատազրկման վայրերում անձանց պահելու հիմքերի, ռեժիմի, ժամանակին ազատ արձակման և բողոքարկման իրավունքի ապահովումը:
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 043 20 52 63 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին»։
Հարակից հրապարակումներ`
- Ընդունված որոշումներն անհրաժեշտ են, բայց դրանցում առկա են հակասություններ․ փաստահավաք խումբ
- «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հարցեր է հղել պարետին ու դատախազին
- «COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել
- Ստեղծվել է COVID-19 փաստահավաք խումբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին