Հայտնի է Տոկիոյում օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետը
Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Եսիրո Մորին հայտարարել է, որ ճապոնական մայրաքաղաքում ամառային օլիմպիական խաղերը կայանալու են 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։
Նա նշել է, որ համապատասխան որոշում կայացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ հեռախոսազրույցի հետո։
«Նոր ամսաթիվը որոշելիս՝ մենք հաշվի ենք առել մի շարք կետեր կապված մարզիկների մարզման, կամավորների և հանդիսատեսի հարմարության հետ»,- ասել է Մորին։
Գազետա.ռու-ն գրում է, որ Պարօլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը:
Հիշեցնենք, որ ամառային օլիմպիական խաղերը կայանալու էին այս տարի Տոկիոյում, սակայն դրանք մեկ տարով հետաձգվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Ամառային Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն 2021 թվականի ամռանը
- ՄՕԿ-ի առջև բազմաթիվ խնդիրներ են ծառացել
- Երբեք չպետք է հանձնվել, միշտ պետք է պատրաստ լինել ու հարմարվել բոլոր իրավիճակներին.ՄՕԿ
- ՄՕԿ-ը երկու շաբաթով փակել է նաև օլիմպիական թանգարանը
- Հեռախոսային ասուլիս՝ ՄՕԿ-ում