Փոխվարչապետ. Պետք է մտածել, որ գազի գնի բանաձևային տարբերակը ավելի մատչելի է
Գազի գնի փոփոխություն, իհարկե, տեղի կունենա աշխարհում: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե նոր տնտեսական իրողությունների պարագայում ի՞նչ փոփոխություն եք կանխատեսում ՀՀ մատակարավող գազի գնի մեջ։
«Ընդհանրապես, էներգառեսուրսների գների փոփոխություն արդեն իսկ կա, և նավթի գնի հետ կապված դա կհանգեցնի այլ էներգակիրների գների փոփոխման, չեմ բացառում՝ նախևառաջ նվազման։ Իհարկե, քննարկումներ սկսելու են, և մենք մեր դիրքերը պետք է վերագնահատենք և հասկանանք»,- ասաց նա։
Մ.Գրիգորյանի խոսքով, նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի էֆֆեկտներ, երբ համագործակցությունը լինում է լողացող բանաձևով։
«Մեր դեպքում բանաձև չի, այլ ֆիքսված գին է սահմանում, որը որոշ դեպքերում տալիս է դրական արդյունք, որոշ դեպքերում՝ ոչ այդքան դրական արդյունք։ Դա փաստ է», - ասաց փոխվարչապետը։
Նա նշեց, որ պետք է վերլուծություններ անել, միջինացնել, եթե հասկանան, որ այս իրավիճակը երկար է տևելու, բնականաբար, պետք է մտածել այն մասին, որ բանաձևային գնի տարբերակը Հայաստանի համար ավելի ընդունելի և մատչելի է։ Նրա կարծիքով, մեկ շաբաթանոց կամ տաս օրվա անկման պարագայում միանգամից անդրադառնալ այդ հարցին, սխալ կլինի։
«Այնուամենայնիվ, տենդենցները ցույց են տալիս, որ չի բացառվում, որ նման քննարկում նախաձեռնվի», - ասաց ՄհերԳրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բորսաները փլուզվում են, նավթի գինն իջել է 25 դոլարի
- Աշոտ Խաչատրյան. Գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից
- «Տվյալ պահին գազի գնի բարձրացման մասին տեղեկություն չկա»
- Գազի գնի հետ կապված բանակցությունները դեռ չեն ավարտվել
- Մինչև ապրիլի 1 գազի գնի բարձրացման խնդիր չի քննարկվելու. փոխվարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի