Զբոսաշրջության կոմիտեի նախագահը ընկերություններին խորհուրդ է տալիս պլանավորել գործունեությունը 2021 թ-ի համար
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն, այսօր անդրադառնալով Հայաստանում վարակակիր մարդկանց հետ շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացների շրջանակներում հյուրանոցների հետ համագործակցության հարցին, կոչով դիմեց ոլորտի տնտեսվարողներին։
«Սպասում ենք նոր առաջարկների հյուրանոցների կողմից:Դիտարկվում են 50 և ավելի սենյակներ ունեցող համալիրներ Երևանում, Դիլիջանում և Ծաղկաձորում: Զբոսաշրջության կոմիտեի կայքի համապատասխան բաժնում ընկերությունները կարող են դիմել և ներկայացնել գնառաջարկներ, որոնց արագ կարձագանքենք»,- նշեց նա։
«Որոշակի առումով սա կարող է լավ նախադեպ հանդիսանալ հետագայում իրենց ավելի լավ դիրքավորվելու համար, որովհետև շատ կարևոր աջակցություն է պետությանը, երբ հյուրանոցներն իրենց իսկ պատրաստակամությամբ դիմեցին մեզ և տրամադրեցին իրենց համալիրները: Այստեղ ռիսկեր չկան, որովհետև վիրուսը բաց տարածքում չի գործում և ախտահանման միջոցառումներն էլ իրականացվում են»,- շեշտեց կոմիտեի նախագահը:
Սուսաննա Սաֆարյանը հաստատեց, որ իրենց հետ բանավոր զրույցներում զբոսաշրջային որոշ ընկերություններ հայտարարել են գործունեությունը դադարեցնելու մասին, որի հիմնական պատճառը հարկային բեռն է, բայց փակված ընկերությունների գույքագրում դեռ չի արվել:
Կոմիտեի նախագահը համամիտ է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այն հայտարարության հետ, որով վերջինս ոլորտի ընկերություններին խորհուրդ էր տվել զբաղվել այլ բիզնեսով, մինչև զբոսաշրջության ակտիվացումը:
«Կարելի է նաև պլանավորել գործունեությունը 2021 թվականի համար, երբ իրավիճակը մի փոքր կկայունանա և զբոսաշրջային ընկերությունները կկարողանան կառուցել իրենց շուկաները հաջորդ տարվա համար»,- նշեց Սուսաննա Սաֆարյանն և ներկայացրեց ճգնաժամից հետո կոմիտեի անելիքները. «Իրավիճակի թեթևացման, փոփոխությանը զուգահեռ կպլանավորենք հետագա տարիների համար մարքեթինգային գործողությունների ավելի ակտիվ ծրագիր, որով կներգրավենք ավելի շատ զբոսաշրջիկներ: Բայց այս պահին մենք ինքներս էլ դիտարկում ենք, որ հնարավոր չէ կանխատեսումներ անել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան